Հայաստանի համար անսպասելի էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը․ Մհեր Գրիգորյան

Լուրեր

05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և ապաշրջափակման հարցերի շուրջ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Նաև ըմբռնում կար, որ ճանապարհների ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհներն իրենց հերթին լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Մնացած հարցերով նրբություններ էին մնացել»,- ընդգծել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի իշխանությունների համար անսպասելի էր սահմանամերձ Սյունիքի մարզում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը, սակայն Երևանը հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքը, տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ շփումները կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն համաձայնեցված են։

«Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք [աշխատանքային խմբի] աշխատանքը։ Հուսով եմ, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատել այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն համաձայնեցված են»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր հանդիպումները մինչ այժմ անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափով»։

«Մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք ամրագրված էին երեք երկրների ղեկավարների հայտարարություններում և արդեն համաձայնեցված էին փոխվարչապետների աշխատանքային խմբի հարթակում քննարկումների ժամանակ»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան