Հայկական կողմը պետք է հրապարակային դատապարտեր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության մասնակցությունը Արցախյան 44-օրյա պատերազմին․ Անդրանիկ Իսպիրյան

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության մասնակցության մասին այդ երկրի փոխնախագահի կողմից հայտարարություն անելն է սենսացիա։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«MIT-ը մեր Ազգային անվտանգության ծառայության թուրքական անալոգն է։ Մասնագիտական շրջանակները գիտեին, որ այդ մարմինը ներգրավված է եղել Արցախյան պատերազմում։ Այստեղ սենսացիան ոչ թե այն էր, որ իրենք մասնակցել են Արցախյան պատերազմին, այլ այն, որ այդ մասին պետական՝ փոխնախագահի մակարդակով է հայտարարվում, բացահայտ խոսում են իրենց երկրի Ազգային հետախուզության ծառայության՝ Հայաստանի, նաև Սիրիայի, Լիբիայի դեմ գործողությունների մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի Ազգային հետախուզական կազմակերպությունն ակտիվ դերակատարում է ունեցել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում՝ օգնելով հավասարակշռություն ձևավորել դաշտում։ Հետախուզական ծառայության մասին խոսելով՝ նա նշել է, որ կազմակերպությունը երկրից դուրս գործողություններով Թուրքիայի շահերին մեծ ծառություն է մատուցում։

«Մի շարք տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, Ղարաբաղը և վերջերս՝ Աֆղանստանը, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարում, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և ձևավորում հավասարակշռություն դաշտում՝ հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան»,- ասել է նա։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, ըստ Անդրանիկ Իսպիրյանի, վկայում է այն մասին, որ Թուրքիան թքած ունի բոլորի կարծիքի վրա։

«Սա ուղղակի մեծամտություն է, ցույց են տալիս, որ իրենց հատուկ ծառայությունները կարող են ներգրավված լինել հակամարտութուններում»,- նշեց նա։

Թուրքագետը նկատեց, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հատուկ ծառայությունների ինչ–որ գործողության մասին ինչ-որ պաշտոնաթող պաշտոնյաներ տարիներ անց խոսել են, բայց երբ գործող պաշտոնյան է իրենց գաղտնի գործողությունների մասին հայտարարում, կարելի է ասել՝ աշխարհում չտեսնված բան է տեղի ունեցել։

«Դա պետք է հրապարակային դատապարտվեր հայկական կողմից։ Այն երկրից, որից «դրական ազդակներ» ենք տալիս-ստանում, բացահայտ հայտարարություններ են լինում, որ դե ֆակտո, նաև՝ դե յուրե մասակցել են Հայաստանի դեմ ագրեսիային։ Սա ոչ թե նշանակում է, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին, ուղարկել է իր «Բայրաքթար»-ները կամ հրահանգիչներին, այլ անձամբ է մասնակցել ռազմական գործողություններին»,- ասաց փորձագետը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ ենք լռում այս իրավիճակում, Անդրանիկ Իսպիրյանն արձագանքեց, որ նկատելի է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ խութերը, անհավասարակշիռ հայտարարություններն ու մոտեցումները մեր դաշնակիցների, գործընկերների, հարևանների և ոչ հարևանների հետ կապված շատ են։

Նա մատնանշեց, որ վերջին տարիների ընթացքում երկրում մի քանի արտաքին գործերի նախարար փոխվեց, չհստակեցվեց Հայաստանի արտաքին քաղաքական գիծը։

Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ Թուրքիայի հետ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել՝ հաշվի առելով արդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմական փորձը։

«Բայց, ինչպես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրենք սկսում են իրենց կետից։ Բայց իրենց կետը ոչ մի տեղ չէր տանելու, որովհետև այդ կետից արդեն նախկինները գործընթացը սկսել էին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով, և ոչնչի չէին հասել, և դա Թուրքիայի՝ նախապայմանների քաղաքականության պատճառով է»,- ասաց նա։

Թուրքագետը նաև նկատեց, որ Թուրքիայից նախկինում ավելի «դրական ազդակներ էին» հնչում, քան հիմա, բայց այդ ժամանակ էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում չեղավ։

«Նույնիսկ արձանագրություններ ստորագրվեցին, այսինքն՝ ամենամոտն էինք կարգավորմանը։ Դրանից այն կողմ դրական ազդակը ո՞րն է․․․ երբ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջա՞նցքն» են վերցնելու։ Դրա դրականը ո՞րն է»,- ասաց նա։

Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ ՀՀ իշխանությունները չեն խորհրդակցում ոլորտի մասնագետների, այս դեպքում՝ թուրքագետների հետ, որոնք ոչ միայն գիտեն Թուրքիայի պատմությունը, այլ նաև ծանոթ են այդ երկրի քաղաքագիտական և դիվանագիտական քայլերին։

«Այս ամենի մեջ է պետք որոշումներ կայացնել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այո՛, շատ լավ միտք է հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալը, բայց մեր իրավիճակը յուրահատուկ է և պահանջում է շատ նեղ մասնագետների լուրջ վերլուծություններ, խորհրդակցություններ, որոնց պետք է հաջորդեն քայլերը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է մի կողմ դնենք, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունները՝ այլ կողմ»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան