Ինչու ՔՊ-ն պարտվեց խոշոր համայնքներում. անվտանգային խնդիրների ազդեցությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
11.01.2026 | 14:13
Երևանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
11.01.2026 | 14:00
Գարեգին Բ-ն թող չհրապարակեր Արշակ սրբազանի վերաբերյալ նյութերը. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին 54 տոկոսից ավելի քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիրը», կես տարի էլ չանցած, տեղական ինքնակառվարման մարմինների ընտրություններում Հայաստանի մի շարք խոշոր քաղաքներում պարտություն կրեց:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով, ըստ էության, ավարտվեց ընտրական գործընթացը: Այս ընտրությանը նախորդել էին նոյեմբերի 14-ի և հոկտեմբերի 17-ի քվեարկությունները:

Թեև ընտրության ընդհանուր արդյունքներով իշխող ուժն առաջատար է համայնքների մեծ մասում, սակայն խոշոր մի շարք քաղաքներում այդպես էլ չկարողացավ իշխանություն դառնալ: Պարտություն կրեց, օրինակ, Կապանում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Մասիսում, Ապարանում և այլն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ գրեթե բոլոր համայնքներում, որտեղ  ՔՊ-ն պարտվել է, մրցակիցներն ունեցել են տեղական իշխանություն: Որպես օրինակ՝ նշում է Գորիսը, Կապանը, Գյումրին:

«Պետք է ասեմ, որ բացառություն էր Մեղրին, ուր հաղթեց մի ուժ, որը չուներ ո՛չ համապետական, ո՛չ էլ տեղական իշխանություն: Բացառություն էր նաև Տաթև համայնքը, ուր ՔՊ-ն ուներ թե՛ տեղական, թե՛ համապետական իշխանություն, սակայն դարձավ ընդդիմություն, այսինքն՝ կորցրեց ունեցած իշխանությունը: Այդուհանդերձ, համայնքներում հաղթելու մեծ շանսեր են ունենում տեղական իշխանություն ունեցողները»,- նշում է Իոաննիսյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում անվտանգային խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլև մարտահրավերներն ավելացան: Արդյո՞ք այս փաստը կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա: Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ ցանկացած երկրում համապետական ընտրություններից հետո բնական է, որ իշխող ուժի վարկանիշը կարող է նվազել:

«Մենք դեռ պետք է ուսումնասիրենք ընտրողի վարքագիծը։ 2018 թվականին ուսումնասիրել եք, այս ԱԺ-ի և ՏԻՄ ընտրությունների դեպքում դեռ չենք ուսումնասիրել: Այդուհանդերձ, անվտանգային խնդիրները հնարավոր չէ՝ չազդեն, այսինքն՝ ակնհայտ է, որ դրանք ազդում են ընտրողների մոտեցումների վրա»,- պարզաբանում է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, մինչդեռ, կարծում են, որ ընտրության արդյունքները սահմանային խնդիրների հետ կապել պետք չէ: Խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հիշեցնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և շեշտում՝ քաղաքացիները դեռ այն ժամանակ են դիրքորոշում հայտնել՝ իրենց քվեն տալով իշխող ուժին:

«Ընտրությունը կատարված է, կառավարությունը՝ ձևավորված, իսկ այդ քաղաքացիներն իրենց համայնքի ղեկավարի պաշտոնում տեսել են այն մարդուն, ում տվել են իրենց քվեն»,- ասում է Արփի Դավոյանը:

Եվ մինչ ընդդիմադիրները պնդում են, թե գրանցված արդյունքները վկայությունն են իշխանության նկատմաբ խորացող անվստահության, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում են, որ ընտրությունների այս որակը, երբ որոշողը քաղաքացին է, իրենց վաղեմի երազանքն է:

«Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցրել անվտանգային աղետների»,- Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի հիշատակած ընտրության բարձր որակի ֆոնին հարկ է ընդգծել, որ բոլոր համայնքներում ինչպես դեկտեմբերի 5-ին, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների նախորդ երկու փուլերում արձանագրվել է քվեարկողների ակնհայտ ցածր մասնակցություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անուշ Ղազարյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: