Նախագահ Արմեն Սարգսյանը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը

Լուրեր

06.05.2024 | 14:15
Մաշտոցի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
06.05.2024 | 14:12
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 14:06
Բելգորոդում ավտոմեքենաների վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.05.2024 | 13:55
Անհասկանալի է՝ Քերոբյանը ինչու պետք է տնային կալանքի մեջ լինի, իսկ Քոչարյանը՝ ազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 13:46
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մարտավարական միջուկային զենքով վարժանքների մասին՝ ի պատասխան Արևմուտքի «սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների»
06.05.2024 | 13:38
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թե՞ ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 13:29
Չգիտեմ՝ ի՞նչ է Տավուշի շարժման պահանջը. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 13:18
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
06.05.2024 | 13:07
Իսրայելը պատրաստվում է հարձակվել Ռաֆահի վրա՝ պաղեստինցիներին հրամայելով տարհանվել
06.05.2024 | 12:56
«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
06.05.2024 | 12:45
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել. Սիմոնյանը՝ Մոսկվայի վերաբերյալ արած հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 12:42
2018-ից մեր կողմից այնքան ատելության խոսք չի հնչել, որքան ձեր կողմից․ Լիլիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 12:34
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
06.05.2024 | 12:24
Կիրանցում ականի պայթյունից վիրավոր կա, Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում․ ԼՈՒՐԵՐ
06.05.2024 | 12:22
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ: Արամ Սահարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրականացվող ծրագրերի և աշխատանքների մասին:

Անդրադառնալով Սինգապուր աշխատանքային այցի ընթացքում Սինգապուրի ազգային համալսարան, ինչպես նաև համալսարանի՝ քվանտային տեխնոլոգիաների կենտրոն և ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի լաբորատորիա այցելություններին և համալսարանի ու կենտրոնների ղեկավարության հետ հանդիպումներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդ մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացման և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համագործակցության վերաբերյալ:

Կարևորելով աշխարհի առաջատար գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոններում երիտասարդ հայ մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՊՀ-ի և Սինգապուրի ազգային համալսարանի միջև արդյունավետ փոխգործակցություն կձևավորվի: