Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Սարգսյան,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ աշխատանք»: