Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի.  տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք փոխկապակցված դեպքեր, դրանց առնչություն ունեցած 15 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017թթ. ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք պարբերաբար ձեռք են բերել առանձնապես  խոշոր չափերով թմրամիջոցներ՝ հիմնականում «Սփայս» տեսակի, ապա՝ այն իրացրել այլ անձանց: Պարզվել է, որ որոշ դեպքերում թմրամիջոցներով պատրաստվել են նաև ծխախոտային խառնուրդներ և վաճառվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 15 անձի, որոնցից 10-ին՝ իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու, 5 -ին՝  օգտագործելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու համար:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ձեռք բերման  աղբյուրը պարզելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը բացահայտելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: