Իսրայելը պահանջում է դադարեցնել բանակցություններն Իրանի հետ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Իսրայելը համաշխարհային գերտերություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, քանի որ Թեհրանը, համաձայն ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի, որոշել է Ֆորդոյի հարստացման գործարանում սկսել 20% ուրանի արտադրությունը 166 ժամանակակից IR-6 ցենտրիֆուգներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանը միջուկային շանտաժն օգտագործում է որպես բանակցային մարտավարություն։

Իրանը պատասխանել է, որ Վիեննայում (որտեղ բանակցություններ են ընթանում) դիվանագետները չեն լսի Իսրայելի «հրահանգները»։

Բանակցողները փորձում են փրկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը, որը փլուզման եզրին էր այն բանից հետո, երբ երեք տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա գործարքից: Նախագահ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կվերադառնա համաձայնագրին և կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե այն կատարի անհրաժեշտ պահանջները։

Այնուամենայնիվ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի հայտարարել էր, որ Թեհրանը հոռետեսորեն է վերաբերվում երկուշաբթի վերսկսված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերահաստատման նպատակով Վիեննայի բանակցություններին:

Տաթև Ֆռանգյան