«Մեղադրանքի բնույթը պարզ է, սակայն առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում». Շիրինյանի գործը մտավ դատաքննության փուլ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործը մտավ դատաքննության փուլ։

Մեղադրող դատախազ Խաչատրյանը հրապարակեց Շիրինյանին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Շիրինյանը «Ֆեյսբուք» սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։
«Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել էր նա։

Հրապարակումից հետո Շիրինյանը հայտարարեց՝ թեև մեղադրանքի բնույթը պարզ էր, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը՝ ուսումնասիրել քրեական գործում առկա ապացույցները, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, ապա հարցաքննել դատակոչված վկաներին, իսկ վերջում՝ ամբաստանյալին։ Դատական նիստը հետաձգվեց։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը և Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացրել։

Հիշեցնենք՝ Սայաթ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ռոզա Վարդանյան