Անգելա Մերկելը կանցլերի պաշտոնը թողնում է փանկ ռոքի հնչյունների ներքո

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Անգելա Մերկելը պաշտոնապես լքում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 16 տարի։ Սակայն քանի դեռ խորհրդարանը չի ընտրել նրա իրավահաջորդին, նա կմնա կաբինետի ղեկավարի պաշտոնում՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։

Ավանդական ռազմական արարողությունը, որը կոչվում է «Der Große Zapfenstreich» և կատարվում է Գերմանիայում՝ ի պատիվ պաշտոնաթող պետական բարձրաստիճան պաշտոնյաների և բանակի գեներալների, համարվում է Դաշնային Հանրապետության զինված ուժերը քաղաքացիական անձին մատուցված ամենաբարձր տուրքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Արարողությունը, որը միշտ անցկացվում է երեկոյան՝ ջահերի լույսի ներքո, ճշգրտորեն պլանավորված է և մշակված մինչև ամենավերջին մանրուքը։ Այն ղեկավարում է Բունդեսվերի սպա՝ առնվազն շտաբի սպայի կոչումով։ Երաժշտական մասի համար պատասխանատու է երաժշտական կորպուսի ղեկավարը։ Այս շքեղ երաժշտական ներկայացման ամենադիտարժան հատվածը ամբողջությամբ շքերթի համազգեստով, զորամասերի ջահերով երթն է։

Ավանդույթի համաձայն՝ առիթի հերոսը կարող է նախընտրել մի քանի երաժշտական ստեղծագործություն, որոնք կցանկանար լսել Բունդեսվերի նվագախմբի կատարմամբ։ Անգելա Մերկելի երաժշտական նախասիրությունները, որն իրականում հայտնի է դասական երաժշտության հանդեպ իր կիրքով, շատերի համար անակնկալ է եղել։

Հեռացող դաշնային կանցլերի խնդրանքով՝ զինվորական երաժիշտները փորձել են կատարել քրիստոնեական օրհներգը «Großer Gott, wir loben Dich» («Մեծ Աստված, մենք գովաբանում ենք քեզ»), որի խոսքերը գրել է գերմանացի կաթոլիկ քահանա, 18-րդ դարի աստվածաբան Իգնազ Ֆրանցը (Ignaz Franz), ի լրումն սրա՝ «Für mich soll’s rote Rosen» («Ինձ համար կարմիր վարդեր կտեղան») կոմպոզիցիան՝ լեգենդար գերմանացի դերասանուհի և երգչուհի Հիլդեգարդ Քնեֆի և 1970-ականների հիթ «Du hast den Farbfilm vergessen» («Դու մոռացել ես գունավոր ֆիլմը»), որը ժամանակին փառաբանվել է գերմանական փանկ ռոքի մայր Նինա Հագենի կողմից։ Ահա այսպիսին է եղել անսպասելի երաժշտական կոկտեյլը։

Տաթև Ֆռանգյան