Հրադադարից մեկ տարի անց իրավիճակն անհանգստացնող է․ Ադրբեջանը հռետորաբանությունը չի փոխել․ Կալիուրանդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Եվրախորհրդարանում Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ էստոնացի պատգամավոր, Կովկասում ԵՄ պատվիրակության անդամ Մարինա Կալիուրանդը հայտարարել է, որ հրադադարից մեկ տարի անց իրավիճակը վատացել է։

«Հրադադարից մեկ տարի անց իրավիճակը վատացել է ու անհանգստացնող է։ Ես երկկողմ հանդիպումներ եմ ունեցել ՀՀ արտգործնախարարի, Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Եվ կարող եմ իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնել, որ այսօր այնքան էլ մեծ ախորժակ չեմ տեսնում հաշտեցման համար։ Երկու կողմերից էլ միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցվում։ Ցավոք, ադրբեջանական կողմի հռետորաբանությունը չի փոխվել։ Այս հարցում կա մի փոքր խնդիր, որն այնքան էլ փոքր չէ, ինչպես, օրինակ, Բաքվում բացված հաղթանակի հուշարձանը, որը հաստատ չի նպաստում իրավիճակի բարելավմանը»,- ասել է եվրապատգամավորը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից նոր տենդենց է նկատվում։

«Ադրբեջանը մերժում է բանակցությունների օրակարգում դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, նրանք փորձում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունն ավելի ընդարձակ ներկայացնել։ Հայաստանի ու Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին վերջին միջադեպերի տենդենցը ևս մտահոգիչ է։ Դեռևս կան ռազմագերիներ ու այլ պահվող անձինք, իսկ վերջին ռազմական գործողություններից հետո դրանց թիվն ավելացել է»,- հայտարարել է Մարինա Կալիուրանդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան