Զախարովան՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին

Լուրեր

04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
04.05.2024 | 10:37
Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ հեղեղվել են մոտակա տները և փողոցները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:23
Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը
04.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
Բոլորը

Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չի գնում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Դոնբասում իրավիճակի կարգավորման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող ներուկրաինական հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չի հանդիսանում։

«Մենք, իհարկե, երախտապարտ ենք թուրքական կողմին, մասնավորապես, Թուրքիայի նախագահին՝ ներուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ձգտման համար։ Այդ ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել ներդրումը՝ համոզելու ուկրաինական իշխանություններին՝ հրաժարվել Դոնբասի նկատմամբ ագրեսիվ ծրագրերից ու վերջապես սկսել իրականացնել Մինսկյան պայմանավորվածությունները Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ  ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է Մարիա Զախարովան։

 

Էմմա Չոբանյան