Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպմանը, որը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 30-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Դավիթ Զալկալիանին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլենի հետ կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին և ելույթ կունենա իր գործընկեր նախարարների համար։

ՆԱՏՕ-ի նախարարական նիստի օրակարգային հարցերից են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության միջավայրը և վերջին զարգացումները։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կլսեն տարածաշրջանի արտգործնախարարների տեսակետները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ և կքննարկեն այդ երկրների ներդրումը անվտանգության գործընթացում։ Ռիգայի նախարարական նիստում կքննարկվեն նաև Վրաստանի և Ուկրաինայի քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան Ռիգայում կմասնակցի «ՆԱՏՕ-ի 2030 թվականի ռազմավարության տեսլականը» միջոցառմանը, որը կբացեն դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։