ԼՂ հակամարտությունը՝ հետին պլանում. Արևմուտքը փոխում է խաղի կանոնները. «168 ժամ»

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

«168 ժամ» թերթը գրում է.

Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ: Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն կա գիտակցում, որ Ռուսաստանի դեմ չեն կարող արդյունավետ լինել այն նույն տնտեսական սահմանափակման գործիքները, որոնք Արևմուտքը կիրառեց ժամանակին Իրանի դեմ:

Գլոբալ խնդիրն այն է, որ փոխվում է ողջ աշխարհը, փոխվում է երկրների դասավորությունները, գերտերությունների ազդեցությունները, երկրագնդի աշխարհատնտեսական համակարգն է փոխվում, որը լուրջ մարտահրավեր է բոլոր երկրների համար: Սա պայքար է նրանց միջև, ովքեր կարծում են, որ ներկայիս` լիբերալ գլոբալիզացիոն համակարգը պետք է փոխվի, և նրանց միջև, ովքեր կարծում են, որ այն արդարացնում է իրեն»,- «168 ժամի»հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով «Սկրիպալի գործով» պայմանավորված Արևմուտք-ՌԴ լարվածության խորացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Նրա կարծիքով՝ այս ամենն այս կամ այն կերպ կանդրադառնա նաև Հայաստանի վրա: «Բայց նման փոքր երկրները տուժում են, երբ իրենց ավագ գործընկերները և հովանավորները բախվում են, խնդիրներով շրջապատված՝ սկսում անուշադրության մատնել փոքր երկրներին, որոնք էապես ունեն շատ ոլորտներում հովանավորության կարիք: Այս ամենը վերաբերում է նաև քաղաքականությանը, Ղարաբաղյան հակամարտությանը, որը կարծես միջնորդների համար հետին պլան է մղվել, որն անթույլատրելի է չկարգավորված հակամարտության համար»,- ասել է Լուկիանովը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: