ԿԳՄՍ փոխնախարարը՝ Հանրակրթության օրենքի փոփոխության մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ։

Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է արվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայրը՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որ թույլ է տալու երեխային հավելյալ աջակցություն տրամադրել, օրինակ, երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք ևն։

Հատուկ դպրոցի սահմանումից հանվել է հակասոցիալական վարք դրսևորող արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հատուկ դպրոց չի նախատեսվում ունենալ։

Հաշվի առնելով այն հանգամանք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, այնինչ մեր իրողությունն այն է, որ կան ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անել՝ ի վնաս երեխայի, ավելացվել է, որ կարիքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ։ Սա թույլ կտա կանխել երեխաների մոտ առկա խնդիրների խորացումը և վաղ փուլում միջամտել։

Ֆինանսավորման բարձրացված չափաքանակի մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես, ամրագրվում է, որ.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։

Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտր ոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը»։