Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները տպավորված են Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հրավերով ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների համաշխարհային գրասենյակի և ԱՄՆ Բանակի զարգացման հրամանատարության (DEVCOM) պատվիրակությունները մեկշաբաթյա այցով Հայաստանում էին՝ հայտնաբերելու և ֆինանսավորելու բեկումնային գաղափարներ։

Ինչպես հայտնում են FAST-ից, ամերիկյան պատվիրակությունը հետաքրքրված է հիմնարար գիտական հետազոտություններով, որոնք դուրս են գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ավանդական պատկերացումներից: Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի գիտահետազոտական ներուժն ու փայլուն գիտական մտքերին հնարավորություն տալ զարգացնելու ոչ ավանդական մտածողություն՝ մոտ ապագայում հրաշալի տեխնոլոգիաներ ստեղծելու հույսով:

FAST-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական տարբեր կենտրոններ Երևանում և հարակից մարզերում։ Մասնավորապես, եղել են այցեր Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Բյուրականի աստղադիտարան, ԹՈՒՄՈ կենտրոն, ինչպես նաև մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Synergy և PicsArt.

Ինչպես հայտնում են FAST-ից՝ այցը բավականին խիտ օրակարգ է ունեցել՝ ներառելով վերոնշյալ կառույցների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, դասախոսների և գիտնականների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ։ Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գիտնականների ընթացիկ հետազոտական նախագծերին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ապագա պլաններին ու ձգտումներին:

Ի հավելումն տարբեր կենտրոններ այցերի՝ FAST-ը նաև առանձին հանդիպումներ է կազմակերպել երիտասարդ գիտնականների, ստարտափերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների համար FAST-ի գրասենյակում:

Այցի ընթացքում ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավորությունները: ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակն ու Բանակի զարգացման հրամանատարությունը մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու երեք հիմնական մեխանիզմ: Առաջինը՝ գիտելիքի փոխանակման և միջազգային համագործակցության նպատակով դեպի ԱՄՆ ճամփորդական դրամաշնորհների տրամադրումն է: Երկրորդը՝ Հայաստանում տարածաշրջանային ու միջազգային գիտական համայնքներին միավորող աշխատաժողովների և համաժողովների անցկացման աջակցությունը, որը կնպաստի գիտական գիտելիքի փոխանակմանը: Երրորդը գիտական ֆունդամենտալ հետազոտությունների ֆինանսավորման հատկացումն է 1-3 տարի ժամանակահատվածով՝ ուղղված հիմնարար խնդիրների ուսումնասիրմանը, որոնք մարտահրավեր են նետում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ավանդական մտածողությանն ու գործի դնում նորարարական մոտեցումները գերժամանակից գիտական հետազոտություն իրականացնելու համար:

«Հայաստանն ունի համաշխարհային կարգի գիտական և տեխնոլոգիական նորարարություն ստեղծելու երկարատև պատմություն: Այս փաստն անընդհատ շեշտադրվել է Հայաստանի գիտատեխնոլոգիական ինստիտուտներում մեր այցի ողջ ընթացքում: Բավականին տպավորիչ աշխատանքների ակնատեսը եղանք: Ոգևորիչ էր գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար մարտահրավերներին հասցեագրող նոր մոտեցումներին ծանոթանալը: Հիմնարար հետազոտությունների հանդեպ մեծ հետաքրքրությունն ու անձնական նվիրվածությունը, ինչպես նաև փոփոխություն բերելու անբեկանելի վճռականությունն է բնորոշում այն, թե ինչ հնարավորություններ Հայաստանը կարող է առաջարկել: Մենք անհամբեր սպասում ենք FAST-ի հետ շարունակական ու երկարատև համագործակցությանը՝ աջակցելու հայ գիտնականների առաջարկած հանճարեղ գաղափարներին», – մեկշաբաթյա այցի իրենց տպավորություններով կիսվել են ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի գլխավոր գիտնական Պատրիկ Ռոուզը և ԱՄՆ Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի Հիմնարար և կիրառական հետազոտական թիմի ղեկավար Ջոն Բրեյմը:

«Նման հարթակների և միջազգային համագործակցության ստեղծումը համարելով կարևոր ներդրում՝ FAST հիմնադրամը կշարունակի համակարգել այս ամբողջ գործընթացը և հանդիսանալ կամուրջ հայ հետազոտողների ու ԱՄՆ գործընկերների միջև՝ անելով ամեն հնարավորը, որպեսզի հայ գիտնականների գաղափարները կյանքի կոչվեն»,-մատնանշել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի զարգացման հրամանատարության ներկայացուցիչներն արդեն անհամբերությամբ սպասում են գալիք տարում պլանավորված իրենց այցին: