2017-2018 ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3757 սփյուռքահայ և 2491 օտարերկրյա ուսանող

Լուրեր

10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017-2018 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3757 սփյուռքահայ, որից 1847-ը՝ ՀՀ պետական, 536-ը՝ ոչ պետական, 1012-ը՝ միջազգային բուհերում, իսկ 362-ը՝ քոլեջներում: Ամենամեծ թվով սփյուռքահայեր սովորում են Ռուսաստանի Դաշնությունից՝ 1454, Վրաստանից՝ 1209, Սիրիայից՝ 536, Իրանից՝ 139 և այլն:

ՀՀ պետական բուհերի 1847 սովորողներից 607-ը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 234-ը՝ Երևանի պետական համալսարանում, 203-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և այլն: Նախապատրաստական կուրսում սովորում է 82, բակալավրիատում՝ 1551, մագիստրատուրայում՝ 199, ասպիրանտուրայում՝ 15 սփյուռքահայ ուսանող:

2017-2018 ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորում է 2491 օտարերկրյա ուսանող: Ամենամեծ թվով ուսանողներ սովորում են Հնդկաստանից՝ 1142, Իրանից՝ 430, Իրաքից՝ 404, Իսրայելից՝ 118 և այլն: Պետական բուհերում սովորում է՝ 1307, ոչ պետական բուհերում՝ 963, միջազգային բուհերում՝ 203 և քոլեջներում՝ 18 օտարերկրյա ուսանող: