ՌԴ-ին գրողի ծոցն ուղարկելը մեզ բարդ խնդիրներ կբերի․ Ադրբեջանի դեմ որևէ երկիր չի կռվելու․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, նոյեմբերի 26-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի հանդիպում է լինելու, և եթե հաշվի առնենք այն, որ հանդիպման նախօրեին ակտիվ դիվանագիտական շփումներ են ընթանում՝ ՌԴ փոխվարչապետն էր Ադրբեջանում, ապա Հայաստան եկավ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն են հեռախոսազրույցով քննարկել նոյեմբերի 26-ի օրակարգը, խոսակցությունը լինելու է վճռորո՞շ թեմաների շուրջ։

-Չեմ կարծում՝ այդ հանդիպումը վճռորոշ լինի, եթե դիտարկենք ողջ գործընթացի տեսանկյունից, այսինքն՝ արցախյան հարց և հայ-ադրբեջանական խնդիր, տարածաշրջանային իրողություններ և այլն։ Բայց այդ շարժը հանդիպումից առաջ, որ տեսնում ենք, մեզ թույլ է տալիս խոսել այն մասին, որ հանդիպումն ունենալու է առարկայական օրակարգ և ինչ-որ հարցեր ստանալու են միջանկյալ լուծումներ և, թերևս, դրանով է պայմանավորված փոխվարչապետ Օվերչուկի այցը Բաքու և Երևան ու հանդիպումները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարզ է, որ բարձր մակարդակով ինչ-որ բաներ են համաձայնեցնում մինչև վերջին պահը։ Սա կարող է թույլ տալ խոսել, որ մինչև վերջին պահը որոշակի դետալներ չեն համաձայնեցվում, և սա ռուսական կողմի մոտ առաջացնում է մտահոգություն, որ այդ գծով չի ստացվի արդյունք գրանցել։ Սոչիի օրակարգը երկու թեմա կարող է ունենալ․ մեկը՝ հաղորդակցության ուղիների շրջափակման հարցով տասը ամսվա ընթացքում որևէ նոր բան արձանագրելը, և մյուսը՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում որևէ մեկնարկ տալը հանձնաժողովի տեսքով, որը կսկսի աշխատանքը։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի շանտաժին պատասխանեց․ «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են, որ եթե միջանցք չտա ՀՀ-ն, ինքը պատերազմով այդ միջանցքը կստանա: Հայաստանը պետք է Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի այս փաստը դնի միջազգային հանրության աչքի առաջ և գնահատական ստանա»: Ձեզ հասկանալի՞ է, թե ինչու է ՌԴ-ն թույլ տալիս Ալիևին ոչ միայն սպառնալ ուժով միջանցք բացել, այլև ռազմական աջակցություն չցուցաբերել դաշնակից ՀՀ-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Ինչո՞ւ Ալիևի սպառնալիքները չեն չեզոքացվում դիվանագիտական, քաղաքական գործիքներով։ 

-Ինչո՞ւ Ալիևի ձեռքը չեն բռնում և թույլ են տալիս, որ շանտաժի դիմի․ որովհետև դա գործիք է դիտարկվում, որով խոշոր խաղացողները կարող են օգտագործել միմյանց դեմ։ Չկա այն ընդհանուր մոտեցումը, որը կբերի մտքի, որ պետք է Ադրբեջանին արգելել խոսել այդ լեզվով տարածաշրջանում։ Քանի դեռ չկա, Ադրբեջանը փորձում է օգտվել այդ հանգամանքից։ Այնպես չէ, որ այս քաղաքականությունը չի պարունակում ռիսկեր հենց Ադրբեջանի համար։ Մենք կարող ենք ունենալ տարբերակ, երբ Ադրբեջանի քիթը քաշելով առաջ՝ կհարվածեն քթին՝ ինչ-ինչ շարժառիթներից և իրենց հետաքրքրող խնդիրներից ելնելով։ Մի կողմից՝ Ադրբեջանը չունի այլ գործիք այս պայմաններում և փորձում է այդ շանտաժի գործիքն օգտագործել, մյուս կողմից էլ՝ Ալիևը պատկերացնում է, որ սա իր համար բացարձակ անվտանգ և անպատիժ գործիք չէ։ Մենք տեսանք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանը, այնուհանդերձ, ստացավ հարված։ Ինչպիսի՞ն կարող են լինել հետագա զարգացումները, սա անկանխատեսելի է նաև Ադրբեջանի համար։ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը և հակվածությունն օգտագործվում է ավելի մեծ խաղացողների փոխհարաբերությունների համար։ Միարժեք չէի ասի, թե որ կենտրոնն է օգտագործում դա, կարող է դա գործիք դիտվել ՌԴ-ի համար, ինչ-որ պահի՝ թուրքերի, ինչ-որ պահի՝ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրի՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար։ Նոյեմբերի 16-ին հավասարության նշաններով արձագանքներից տեսանք, որ այդ գործիքը դեռ պահանջարկ ունի։

-Իսկ ի՞նչ կարող եք ասել ՌԴ-ից հայ հասարակությունում եղած սպասումների և դրանց չարդարանալու մասին։

-Ես չգիտեմ՝ դեռ ՀՀ-ում կա՞ այդ միամիտ մարդը, որ սպասում ունի, թե ՌԴ-ն այս իրավիճակներում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային, թղթային պարտավորությունները կատարելու է այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, կամ ինչպես պիտի բխի այդ չգրված թղթերից։ Իսկ ո՞րն է մեր անելիքը․ ինձ համար ակնհայտ է՝ մեր անելիքը ՌԴ-ին գրողի ծոցն ուղարկելը չէ, սա մեզ համար շատ ավելի նոր և բարդ խնդիրներ կբերի, քան կօգնի լուծել մեր խնդիրները։ Չկա որևէ այլ պետություն, որը կգա և կլինի մեզ համար այնպիսի դաշնակից, ինչպիսին ՌԴ-ն է թղթերում։ Որևէ երկիր չի գալու և չի կռվելու Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, հասարակությունը պետք է դուրս գա այդ պատրանքներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան