Իշխանական կուլիսներում այս օրերին հաշվարկներ են անում, թե ինչքան մարդ դուրս կգա փողոց. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Անկախ թվացյալ հանդարտությանն ու ինքնավստահությանը, իրականում իշխանությունը բավականին անհանգիստ է։ Եվ այդ անհանգստությունը ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի ու սակավաթիվ «արմատականների» պայքարով է բացատրվում, այլև շատ ուրիշ գործոններով։

Իշխանական կուլիսներում այս օրերին հաշվարկներ են անում, թե ինչքան մարդ դուրս կգա փողոց, 14-17-ն ընկած շրջանում Ազատության հրապարակում ինչպիսի բազմություն կհավաքվի։ Թերևս այս անհանգստությունն է պատճառը, որ ամեն ինչ անում են այս փուլը խաղաղ հաղթահարելու համար։ Փորձում են պոտենցիալ բողոքողներից ում կարող են հետ պահել փողոց դուրս գալուց։

Այս օրերին մեզ լուրեր են հասնում, որ գործի են դնում տարբեր լծակներ՝ վախեցնելու, գայթակղելու, փողոցային ակցիաներից հետ պահելու համար։ Բացի այդ, բոլոր այն անձանց, ում ետևում կարող է կանգնած լինել թեկուզ փոքրաթիվ համախոհների խումբ, զգուշանում են «նեղացնելուց»։

Եվ դա է պատճառը, որ որոշվել է ոչ մի կարևոր պոստում կադրային փոփոխություն չանել՝ կառավարությունում և իշխանության վերին էշելոններում բոլորը պահպանելու են իրենց դիրքերը։

Նրանց, ում հաստիքը լուծարվում է կամ կառուցվածքային փոփոխություն պետք է արվի, համարժեք առաջարկներ են արվում։ Իսկ նրանց, ում ինչ-ինչ խոստումներ էին տրվել և նրանք հույսով սպասում էին ապրիլյան փոփոխություններին, խոստանում են մինչև տարեվերջ բավարարել։

Խնդիրը մեկն է՝ ոչ մի դժգոհ մարդ չպետք է լինի, իշխանության վերարտադրությանը ոչինչ չպետք է խանգարի և ոչինչ չպետք է մթագնի «նոր» փուլի սկիզբը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: