Մեղադրանք է առաջադրվել՝ Սյունիքի մարզի 45-ամյա բնակչի սպանության համար

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Որոտան համայնքի 45-ամյա բնակչի սպանության համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ  ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է  Որոտան համայնքի 45-ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ., վիճաբանության  շարժառիթը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 18։00-18։30-ի սահմաններում, համայնքապետարանի վարչական շենքի մոտ տուժողը վիճաբանել է համագյուղացու հետ՝ կենցաղային հարցերի շուրջ, ապա պայմանավորվել հանդիպել այլ վայրում։  Ժամը 20:30-21։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, վիճաբանող կողմերը հանդիպել են  Որոտան գյուղի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում, որտեղ վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 45-ամյա տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի 1979թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: