Ակցիայի մասնակիցները խաթարել են մետրոյի աշխատանքը. կան բերման ենթարկվածներ
Քաղաքականություն
24.11.2021 | 11:41Մի խումբ ցուցարարներ այսօր առավոտյան կարճ ժամանակով կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Նրանք ներկայացրել են իրենց պահանջները և հայտարարել, որ նահանջ չի լինելու։
Ժամանած ոստիկանության ծառայողների և ակցիաի մասնակիցների միջև քաշքշուկ սկսվել, ինչից հետո ոստիկանները բերման են ենթարկել 2 քաղաքացու։ Կարճ ժամանակ անց մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։
Նշենք՝ արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության կարճ միջոցառումներ։ Շարժման անդամների խոսքով, իրենք պայքարում են հայրենիքի փրկության համար: