ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինա լրացուցիչ սպառազինություն ուղարկելու հնարավորությունը` ՌԴ հնարավոր ներխուժման մտավախություններից ելնելով․ CNN

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուսումնասիրում է իր խորհրդականներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, ինչպես նաև լրացուցիչ սպառազինություն՝ կապված տեղեկությունների հետ, որ Ռուսաստանը զորքեր է տանում դեպի ուկրաինական սահման։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել Javelin հակատանկային հրթիռային համակարգերի ու ականանետների նոր խմբաքանակ։ Դիտարկվում է նաև «Սթինգեր» շարժական զենիթահրթիռային համակարգերի և Ռուսաստանից ավելի վաղ գնված «Մի-17» ուղղաթիռների խմբաքանակ ուղարկելու հնարավորությունը, որոնք ի սկզբանե նախատեսված էին աֆղանական բանակի համար։

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնում, որ Մոսկվան կարող է նման մատակարարումները դիտարկել որպես իրավիճակը լրջորեն սրելու փորձ Վաշինգտոնի կողմից։ Նման պայմաններում պարզ չէ՝ արդյո՞ք ռազմական խորհրդատուներից որևէ մեկը, որոնց Վաշինգտոնը նախատեսում է ուղարկել տարածաշրջան, իրականում կգնա Ուկրաինա։

Հեռուստաալիքը նաև տեղեկություն է ստացել, որ ամերիկյան կողմը բանակցություններ է վարում եվրոպացի գործընկերների հետ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում պատժամիջոցների նոր փաթեթ մշակելու համար։

Տաթև Ֆռանգյան