Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Մրցույթի նպատակը՝

1. Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի (համաձայն Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված տեխնիկական պահանջների) ներդրումը, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել.
2. հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացումը, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրումը.
3. տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովումը.
4. հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացումը.
5. եկամուտների ավելացումը և սպասարկման ծախսերի նվազեցումը.
6. անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառումը.
7. կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:

Մասնակցության պայմանները՝

1. Մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցույթի կազմակերպման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն.
2. մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք.
3. մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրյա ժամկետում.
4. մրցութային փաթեթները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, որն, ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական.
5. մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: