Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» որդեգրած առաքելությունը

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» (ԶԱՀ) Հանրային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանի և Ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանի հետ․ տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Հիմնադրամի ներկայացուցիչները Լոս Անջելես էին ժամանել «Սփյուռքի իրազեկում» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի ամրապնդել կապերը հայկական խոշոր համայնքների և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը և դրա վրա 2020թ․ Արցախյան պատերազմի ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր։ Դեսպան Բայբուրդյանը բարձր է գնահատել հիմնադրամի կատարած աշխատանքն ու որդեգրած առաքելության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են համագործակցելու հեռանկարը։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է նաև ԶԱՀ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը ԶԱՀ գործունեության վերաբերյալ։

Մինչ օրս ԶԱՀ-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո, հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։ ԶԱՀ-ի շահառուների 86 %-ը (3948) զոհված հերոսներ են, 2 %-ը (76)՝ անհայտ բացակայողներ, 12 %-ը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։

Հիմնադրման օրվանից ԶԱՀ-ն ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70 %-ն ստացել է Հայաստանից, մնացածը՝ աշխարհի շուրջ 70+ երկրներից։ Այս նվիրատվությունների մեծ մասը հավաքագրվել է Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձերի պարտադիր վճարներից (2017թ․ սկսած՝ հավաքվել է 106 միլիոն ամերիկյան դոլար գումար)։