Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը:

Վերջին անգամ կադաստրային գնահատման մեթոդաբանությունը մշակվել էր 2002թ.-ին՝ անշարժ գույքի շուկայի տվյալների հիման վրա, ինչը խիստ տարբերվում էր ներկայիս շուկայական արժեքներից: Միևնույն ժամանակ նախկին օրենսդրությամբ հողամասերը և շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար՝ գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությամբ՝ 2021 թ. հունվարի 1-ից երկու հարկերը միավորվել են մեկում և կոչվում են «անշարժ գույքի հարկ»:

Նոր գոտիավորմամբ ՀՀ տարածքը բաժանվեց 20 տարածագնահատման հատվածների, որից 1-12 –րդ գոտիները Երևանում են:

Անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները հարկային նոր բեռի տակ չընկնեն, վճարման փուլային տարբերակ է ընտրվել: Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է:

Գործընթացն առավել արյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ: Գործարկվել է pay.e-community.am հարթակը: Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ի աշխատանքը, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը:

Տարեվերջին պարզ կլինի, թե որքան կավելանան համայնքի եկամուտներն անշարժ գույքի հարկման նոր մոտեցման կիրառումից հետո, երբ կամփոփվեն պլանային առաջադրանքի կատարման ցուցանիշները: Այն, որ հավաքված յուրաքանչյուր լուման ուղղվել և ուղղվելու է Երևանի զարգացմանն ու կուտակված խնդիրների լուծմանը, արդեն իսկ տեսանելի է երևանցիների համար՝ քաղաքային իշխանությունների իրագործած ծրագրերով:

Մանրամասները՝ տեսանյութում: