Թուրքիայում հայտարարել են, որ S-400-ների գնումը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի վճռականության ու ռազմավարության ցուցիչն է

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը ջանքեր է գործադրում երկրի ռազմաօդային ուժերի՝ բարձր մակարդակով տեխնիկական պատրաստվածությանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության համալիրի ղեկավար Իսմայիլ Դեմիրը «Անադոլու» գործակալություն այցելության ժամանակ։

Անդրադառնալով Անկարայի և Վաշինգտոնի միջև պաշտպանական ոլորտի շուրջ երկխոսությանը՝ Դեմիրը նշել է, որ բանակցություններ են ընթանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների մակարդակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը ամերիկյան պատժամիջոցների տակ է։ Նա ասել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգում Թուրքիային 1․4 մլրդ դոլարի վերադարձն է։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների արդիականացման վերաբերյալ Դեմիրը նշել է, որ թուրքական պաշտպանական ընկերությունները գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը։

Նա նաև բարձր է գնահատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, այդ թվում՝ S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցում։

«S-400 համակարգերի գնումը վճռականության ու ռազմավարության ցուցիչ է, որը հնարավորություն կտա մեզ համատեղ արտադրություն ստեղծել, դառնալ ինքնաբավ, թուրքական հակաօդային պաշտպանական համակարգերի մակարդակը հասցնել նոր աստիճանի»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։

Նշենք, որ հենց ռուսական այս համալիրների գնման համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, այդ թվում՝ անձամբ Իսմայիլ Դեմիրի նկատմամբ։

Էմմա Չոբանյան