Քասախցիները բողոքի ակցիա են իրականացրել` ընդդեմ համայքնապետի ՔՊ-ական պաշտոնակատարի

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Կոտայքի մարզի Քասախ համայնքում բնակիչները դեմ են համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարին․ նրանց խոսքով՝ քիչ առաջ ոստիկանական նոր խմբեր են տարվել ակցիայի վայր։

Համայնքապետի տեղակալ Նարեկ Մկրտչյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ համայնքապետը արձակուրդ է գնացել և իրեն նշանակել է պաշտոնակատար։ 

Այդ ընթացքում, բնակիչների խոսքով, համայնքապետին ազատել են աշխատանքից և այլ Ժ/Պ նշանակել։

Բնակիչներն այսօր առավոտից համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նշենք, որ Քասախ համայնքի ղեկավարը կալանավորված է։ Քննչական կոմիտեն հայտնել էր նրա կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքների մասին: Կալանավորված ղեկավարը ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է՝ Արա Մկրտչյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի` «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», 314-րդ հոդվածի՝ «Պաշտոնեական կեղծիքը» և այլ հոդվածների հատկանիշներով։

Նշենք, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համայնքապետի նոր պաշտոնակատար է նշանակել «ՔՊ»-ից Արտակ Թովմասյանին։ Դեկտեմբերի 5-ին Նաիրի խոշորացված համայնքում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, իսկ Քասախն ընդգրկված է այդ համայնքում։

Բողոքողներից մեկը հայտնում է, որ համայնքապետարանի դուռը ժամեր շարունակ փակ էր, դռնապանները, ի նշան բողոքի, փակել էին այն, որպեսզի նոր ԺՊ-ն ներս չմտներ։

«Ոստիկանները ուզում են կոտրել դուռը: ԺՊ նշանակելու մարզպետի որոշումը օրենքին հակասող է, դրանով ինքը խախտել է և՛ աշխատանքային օրենսգիրքը, և՛ Ընտրական օրենսգիրքը։ Զարմանում եմ, թե մարզպետը ոնց է սրա տակից դուրս գալու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ակցիայի վայրում, բացի մեծաթիվ ոստիկանական ուժերից, կուտակված են նաև կարմիրբերետավորներ։ Իրավիճակը լարված էր․ նրանց ու քաղաքացիների միջև հրշտոց սկսվեց։ Ոստիկանները փորձում էին մտնել համայնքապետարան։ Քաղաքացիները վանկարկում էին «Ամո՜թ, ամո՜թ»։ Ոստիկաններին, ի վերջո, տեխնիկայի օգնությամբ կարողացան բացել համայնքապետարանի՝ ժամեր շարունակ փակ մնացած դուռը։ Լրատվամիջոցներին թույլ չեն տալիս մտնել համայքապետարան։ Այս պահին ոստիկանները շարունակում են մնալ ներսում, իսկ ցուցարարները ավարտեցին ակցիան՝ հեռանալով համայնքապետարանի դիմացից։ 

Արփի Հակոբյան