Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել եւ մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:

Պատգամավորը, կարեւորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից  գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ:

Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով: