Այս պայմաններում դեմարկացիան կապիտուլյացիայի շարունակությունն է և հակառակորդի պահանջների բավարարումը․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, Երևանը հյուրընկալել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին։ ԵՏՄ անդամ պետությունների կառավարություններi ղեկավարները Հայաստանում են՝ նոյեմբերի 16-ի սահմանային խիստ լարվածությունից ընդամենը երկու օր անց։ Սակայն ո՛չ ՌԴ վարչապետ Միշուստինը, ո՛չ ԵՏՄ-ում մեր մյուս գործընկերները ելույթներում, առնվազն՝ հրապարակային, չանդրադարձան ադրբեջանական սադրանքին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգներին։ Ինչպե՞ս մեկնաբանել սա։

-Չեն ցանկանում անդրադառնալ, որովհետև դա իրենց ընթացիկ շահերին համահունչ չէ։ Նրանք չեն ուզում այս հարցում Հայաստանին սատար լինել և չեն լինում։ Եթե հիշենք՝ անցյալ տարի էլ, 44-օրյա պատերազմի օրերին, նման մի հավաք տեղի ունեցավ Երևանում։ Պատերազմն ընթանում էր ճակատներում, այստեղ այդ հավաքն էր ընթանում, մարդիկ եկան, աշխատեցին, գնացին, պատերազմը շարունակվեց և ավարտվեց գործող կառավարության կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտով՝ ի դեմս եռակողմ հայտարարության, որն ընդունվեց նոյեմբերի 9-ին։

-Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ռուսաստանը դեմարկացիայի վերաբերյալ երեք առաջարկ է արել, երեքն էլ ընդունելի են մեզ համար։ Ձեր կարծիքով՝ ինչ առաջարկների մասին է խոսքը։

-Մինչև հստակ չասվի՝ ինչի մասին է խոսքը, անիմաստ է մեկնաբանելը։ Տղերքը գաղտնի նախնական բանակցություններ են վարում։ Երբ կգան ընդհանուր հայտարարի՝ կապ չունի, թե ինչ կետում և որքանով է դա Հայաստանի համար լինելու ընդունելի, գուցե դրա մասին մասնակիորեն ասեն։ Գուցե գան ինչ-որ ընդհանուր հայտարարի, որի մասին չասվի, բայց համաձայնություններն ի կատար ածելու համար ծավալվեն տեղային ռազմական գործողություններ՝ այս կամ այն սահմանային հատվածներում։ Այն, ինչ տեսնում ենք այսօր Սիսիանի և Ջերմուկի տեղամասերում, երևի թե կարող ենք համարել մի այդպիսի դրսևորում։ Կարող ենք դա ենթադրել, դրա իրավունքը ունենք, քանի որ այդ ամենի մասին որևէ հստակ տեղեկություն հրապարակավ չենք ստանում իշխանությունների կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան