Գործազուրկ՝ երթուղու վատ աշխատանքի պատճառով․ միջմարզային տրանսպորտը դեռ երկու ամիս նույն կերպ է աշխատելու

Լուրեր

16.05.2026 | 16:04
Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ Հասմիկ Մելքոնյանը կորցրել էր աշխատանքը մարզային թիվ 487 միկրոավտոբուսների նախատեսված չվացուցակից շեղումների պատճառով։ Միկրոավտոբուսի մշտական ուշացումների պատճառով նա ամիսներ շարունակ գործազուրկ էր։ Մեծ դժվարությամբ Հասմիկն այժմ ունի աշխատանք, սակայն չուշանալու համար տանից դուրս է գալիս առավոտյան 9-ին ու ստիպված է մեկ ժամ անցկացնում դրսում՝ սպասելով տրանսպորտին հարևան գյուղում։

Թիվ 487 միջմարզային երթուղու միկրոավտոբուսները չեն պահպանում չվացուցակով նախատեսված պայմանները։ Ջրառատ-Հովտաշատ-Երևան միջմարզային երթուղին սպասարկում է 8 համայնքների բնակիչների։ Ուղևորները շարունակ բողոքում են միկրոավտոբուսների երթևեկությունից` մշտական ուշացումներ, վարորդների վատ վարքագիծ, միկրոավտոբուսի ոչ սարքին վիճակ և այլն։

Երթուղու համակարգողը (չի ցանկացել ներկայանալ), մեկնաբանելով իրավիճակը, ասել է. «Ես իրանցից [վարորդներից] խաբար չեմ, ես քեզ տվյալ չեմ կարա ասեմ, ինչ էլ ասեմ, խաբելու եմ։ Կարող ա մի րոպեում երեք հատ Գազել գա, երեք րոպեում՝ մի հատ։ Գրաֆիկ-մրաֆիկ չկա, որ ես քեզ ասեմ»։

2017 թվականի օգոստոսին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ստորագրել է հրաման, ըստ որի սահմանվում է Ջրառատ-Հովտաշատ-Երևան երթուղու չվացուցակ և ուղեգիծ: Ըստ հրամանի՝ երթուղու տրանսպորտային միջոցների քանակը պիտի լինի 8՝ օրվա ընթացքում կատարվող երթերի քանակը՝ 32, շրջապտույտների քանակը` 16:

Այս հրամանով օրվա ընթացքում կատարվող երթերի քանակը կրճատվել էր, քանի որ դրանից մեկ տարի առաջվա հաստատված չվացուցակով՝ երթուղու մեքենաների քանակը պիտի լիներ 12՝ օրվա ընթացքում երթերի քանակը՝ 60, շրջապտույտների քանակը՝ 30: Տրանսպորտային միջոցները երթուղի պետք է դուրս գային 20 րոպե տարբերությամբ:

Իրականում, տրանսպորտային միջոցների քանակն ու երթերի քանակը չեն համատախաստանում անգամ կրճատված թվերին։

Միկրոավտոբուսները պատկանում են «Գա-Լի» ՍՊԸ ընկերությանը։ Ըստ ընկերության տնօրեն Վոլոդյա Անարջյանի՝ համակարգողն է որոշում, թե օրվա ընթացքում քանի մեքենա պիտի սպասարկի երթուղին։

«Կիրակի օրերը, բնականաբար, այն քանակությունը չի լինում, որը լինում է աշխատանքային օրերին։ Իսկ այդ 8 մեքենան, եթե չեմ սխալվում 6 մեքենա է։ Մոտավոր կարող եմ գրաֆիկ ասել՝ կես ժամը մեկ առավոտյան են աշխատում, 45 րոպեն կամ մեկ ժամը մեկ` երեկոյան», – նշում է Անարջյանը։

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնից Factor.am-ին հաստատեցին, որ վերջին որոշմամբ՝ միկրոավտոբուսների քանակը պետք է 8 լինի: Ըստ նախարարության՝ արդեն մի քանի տարի մրցույթներ չեն եղել, համալրումներ էլ հնարավոր է, որ չլինեն, որովհետև կազմակերպությունները նոր տրանսպորտային միջոցներ ձեռք չեն բերում։ Միկրոավտոբուսները 15 տարի ժամկետով են, եթե ժամկետը լրանա, նոր միկրոավտոբուսներ ձեռք չեն բերվի, որովհետև կարճ ժամանակ հետո բոլորը դուրս են գալու երթուղու սպասարկման իրավունքներից։

«Մենք արդեն Կոտայքի ու Արմավիրի մարզերի մրցույթները արել ենք, Արարատի մարզինը հունվարի 20-ին է նախատեսված։ Հունվարի 20-ից հետո նոր փոխադրող կլինի ամբողջ մարզի համար, այլևս ամեն երթուղի առանձին փոխադրողներ չեն սպասարկելու»,- Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի ղեկավար Ռուզաննա Այվազյանը։

«Ըստ բազայի՝ 8 մեքենա է գրված, մնացածը արդեն վերհսկողության խնդիր է։ Պետք է ըմբռնումով մոտենալ կազմակերպություններին, որովհետև հաստատ մի ամսվա, երկու ամսվա համար մի ամբողջ տրանսպորտային միջոց ձեռք բերելու իմաստ չի գտնի, այսինքն ներդրում չի անի»,- հավելում է Այվազյանը։

Ու մինչ փոխադրողները պատրաստ չեն մի քանի ամսվա համար ներդրումներ անել, թիվ 487 երթուղու ուղևորները դեռ առնվազն մի քանի ամիս պիտի հարմարվեն իրավիճակին ու տարբեր քայլեր ձեռնարկեն աշխատանքը չկորցնելու համար։

Քնարիկ Վարդանյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: