Լավրովը վստահություն է հայտնել, որ եռակողմ հանդիպում տեղի կունենա

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը տեղի կունենա և հաստատել է ավելի վաղ Մոսկվայի արած այն հայտարարությունը, որ դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ Այս մասին Լավրովը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Դուք ասացիք, որ առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը կայանում էր նրանում, որ հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Ես կարող եմ հաստատել․ որպեսզի կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ  բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- հայտարարել է Լավրովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս փուլում անհրաժեշտ կլինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։

Տաթև Ֆռանգյան