Բանակցությունները հանրային չեն լինում, գաղտնի են լինում. Մոսկվայի առաջարկների մասին վաղ է խոսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ ՌԴ-ից ստացած առաջարկներին: Նա ասաց, որ հայկական կողմը գրավոր տվել է իր համաձայնությունը այդ առաջարկներին ու այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել աշխատանքներին:

Հարցին՝ ինչպես 2013-ին Սերժ Սարգսյանից անակնկալ կերպով իմացանք, որ հայ ժողովուրդն ուզում է ԵԱՏՄ մաս կազմել, այնպես էլ երեկ նույն կերպով Նիկոլ Փաշինյանից անակնկալ կերպով իմացանք, որ Հայաստանը իր համաձայնությունը տվել է Մոսկվայից իջեցված առաջարկներին, ինչո՞ւ հանրությանը մանրամասներ չեն փոխանցվում, ու երբ Փաշինյանն ասում է՝ Հայաստանն իր համաձայնությունը տալիս է, ո՞ւմ հետ է քննարկել, ովքե՞ր են այդ համաձայնությունը տվել՝ Աղաջանյանը պատասխանեց. «Համեմատությունը բացարձակ տեղին չէ: Երկրորդը՝ վարչապետը բազմիցս արտահայտել է, որ ՀՀ-ն հետաքրքրված ու շահագրգռված է այս գործընթացը սկսելու մեջ, խոսքը գնում է սահմանազատման և սահմանագծման մասին: Վարչապետն ինչպես հայտարարել է, Հայաստանը ընդունել է այդ առաջարկը և գրավոր ծանուցել համաձայնության մասին

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հավելեց. «Դուք գիտե՞ք պրակտիկայում որևէ դեպք, երբ բանակցությունները, մանավանդ այս բնույթի, տեղի են ունենում հանրային: Մենք պետք է հասկանանք ինչ իրավիճակի հետ գործ ունենք՝ ինչ կարևորության, ինչ նրբությունների: Գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Լարված իրավիճակ էր ու ցանկացած քննարկման ցանկացած դրվագ կարևոր է, որ չխոչընդոտվեն»: Ըստ Արթուր Հովհաննիսյանի, երկրի ներսում կան բազմաթիվ խմբեր, խմբակներ, որոնք ամեն ինչ անում են՝ գործընթացը խաթարելու և ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև դա առնչվում է սահմանում տեղակայված ուժերի դասավորությանը: Դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի նոր կրակելու օջախներ չառաջանան»:

Մանրամասները՝ տեսանյութում: