ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ․ Թեհրանն արդեն արձագանքել է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել իրանական Emennet Pasargad կիբեր ընկերության և նրա վեց աշխատակիցների նկատմամբ՝ 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

«ԱՄՆ Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել 6 իրանցի ֆիզիկական անձանց և 1 իրավաբանական անձի՝ 2020 թվականի ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու փորձի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանն իր հերթին դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցները։ Mehr-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ այս պատժամիջոցները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության շարունակությունն է։

«Իրանը Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցները դիտարկում է որպես [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի տապալված քաղաքականության շարունակություն, դատապարտում է դրանք և անօրինական է համարում այդ գործողությունը»,- ասել է Խաթիբզադեն։

Տաթև Ֆռանգյան