Ուժի կիրառման սպառնալիքի տակ է ՀՀ֊ն մտնում դեմարկացիայի գործընթացի մեջ. Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
Բոլորը

Փաստացի ուժի կիրառման սպառնալիքի տակ է Հայաստանը մտնում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեջ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Չենք կարող գնահատական տալ մի գործընթացի, որի մասին որևէ տեղեկատվություն տրամադրված չէ։ Ի՞նչ տրամաբանությամբ է իրականացվելու այդ դեմարկացիան, էդ ո՞նց է ստացվում, որ փաստացի ուժի կիրառման սպառնալիքի տակ է Հայաստանը մտնում դեմարկացիայի գործընթացի մեջ։ Ի՞նչ պայմաններով, ինչի՞ դիմաց, ի՞նչ գաղտնի պայմանավորվածության։

Հիշեցնեմ՝ էն իրավիճակը, որը մենք հիմա ունենք Սյունիքում, անցյալ տարի, ինչպես Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունեց, իր միանձնյա հրամանի արդյունքում է՝ զորքերի նահանջի հրամանի։ Նույնիսկ տնային աշխատանքը կատարելիս է թերանում իշխանական խունտան։ Այդ ո՞նց է ստացվում, որ գրեթե մեկ տարի իշխանական թիմն ուսումնասիրում է խորհրդային քարտեզներ հասկացությունը, եզրույթը, բայց երեկ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհը գնվում էր Սովետական Հայաստանի սահմաններում։ Առկա է փասատթուղթ՝ Քոչինյանի ստորագրությամբ, որը ենթադրվում է, որ ունի նաև վերադասի հիմք, նկատի ունեմ Սովետական իշխանությունների հիմք։ Էդ ո՞նց է, որ գիտական հանրույթին, փորձագիտական խմբերին հաջողվում է գտնել այդ փաստական հիմքերը, իսկ իշխանական ապարատը դա չեն կարողանում անել»,- նշեց Մամիջանյանը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները հակահայկական, հակապետական ու հայրենադավ արդյունք ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում: