Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ քիչ դրդի Արթուր Վանեցյանին բարձրաձայնել իրողություններն իր մասին. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում, ԱԺ-ում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է Արթուր Վանեցյանը, քանի որ լրագրողները նրան ԱԺ-ում չեն տեսնում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո՝ «որտեղ է հինգ միլիարդանոցը»։

«Ինչ վերաբերում է հարցուպատասխաններին մասնակցության կամ չմասնակցության հարցին, պարոն Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը լսել կարելի է ոչ միայն դահլիճում, այլ նաև այլ  վայրերում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի՝ քիչ շրջանառի հինգ միլիարդի թեման և, առհասարակ, քիչ դրդի պարոն Վանեցյանին՝ բարձրաձայնել այս կամ այն իրողությունները իր մասին, որոնք պարունակում են այդ թվում և պետական գաղտնիք»,- հայտարարեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։