«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպք է գրանցվել․ ՀՔԱՎ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱՎ-ը հայտարարություն է տարածել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքի վերաբերյալ

Անձի ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցով դատական նիստը մեկնարկել է։

«Հարկ ենք համարում արձանագրել, որ անձի նկատմամբ դրսևորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ֆիզիկական ուժի գործադրում և ապօրինի ոչ հոժարակամ բուժման ռիսկ։ Անձը ենթարկվել է հոգեբանական ճնշումների, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, հնչեցվել են խտրական և վիրավորական արտահայտություններ։

Անհրաժեշտ ենք համարում ՀՀ առողջապահության նախարարության և ՄԻՊ անհապաղ միջամտությունն անձի իրավունքների խախտումը վերականգնելու և Հաստատությունում բուժում և խնամք ստացող անձանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը քննության առնելու հարցով՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա դատական գործընթացը։

2021 թ․ հոկտեմբերի 31-ին Խումբը արագ արձագանքման այց է կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որի ընթացքում արձանագրվել է, որ անձը հոկտեմբերի 27-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հաստատություն, հրաժարվում է բուժումից, հոկտեմբերի 29-ին ոչ հոժարակամ հոսպիտալացնելու վերաբերյալ հայցով Հաստատությունը դիմում է ներկայացրել դատարան։ 2021 թ․ նոյեմբերի 4-ին դատարանը որոշում է կայացրել դիմումը վերադարձնելու մասին՝ Հաստատության կողմից ներկայացված հայցադիմումում առկա թերությունները շտկելու պատճառաբանությամբ։

Դեռևս 2021 թ․ հոկտեմբերի 31-ի այցի ժամանակ բուժանձնակազմի ներկայացուցիչները Խմբի անդամներին տեղեկացրել էին, որ անձը հանգիստ է և որևէ ագրեսիվ վարքագիծ չի դրսևորում։ Սակայն այցից ի վեր Խումբը պարբերաբար տեղեկություններ է ստանում բուժանձնակազմի կողմից իրենց հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անհարգալից և բացասական վերաբերմունքի դրսևորումների մասին։

2021 թ․ նոյեմբերի 12-ին անձը կրկին ահազանգել է Խմբին՝ հայտնելով, որ անձնակազմը վերցրել է իր բջջային հեռախոսը և որ նա նոյեմբերի 11-ից սկսած հացադուլ է հայտարարել՝ Հաստատությունից դուրս գալու պահանջով։ Բուժանձնակազմի հետ առանձնազրույցի ժամանակ վերջիններս պնդում էին, որ չեն վերադարձնելու անձի հեռախոսը մինչև վստահ չլինեն, որ նա բուժվել է։

Նույն օրը Խմբի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ անձը տեղեկացրել է բաժանմունքի ավագ բուժքրոջ՝ բուժում և խնամք ստացող անձանց, այդ թվում՝ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Անձը նաև նշել է, որ մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակիցներին՝ բժշկի և տնօրենի հետ հանդիպելու խնդրանքով, որպեսզի տեղեկացնի հացադուլ սկսելու իր մտադրության մասին, սակայն հանդիպում այդպես էլ չի կազմակերպվել:

Նոյեմբերի 18-ից դրությամբ անձը դադարեցրել է հացադուլը:

Դեպքի առնչությամբ Խումբը ս․թ․ նոյեմբերի 15-ին հրատապ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Ա․ Ավանեսյանին, որտեղ ներկայացվել են դեպքի հանգամանքները՝ Առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրելով անձի իրավունքների խախտումների վրա, խնդրելով անհապաղ միջամտություն։ Նշված գրությամբ նախարարությանը հաղորդվել է, որ Հաստատության բուժանձնակազմի ներկայացուցիչները բարեխիղճ մոտեցում չեն ցուցաբերում անձի նկատմամբ։

Գրության կապակցությամբ Խումբն առ այսօր Առողջապահության նախարարությունից որևէ արձագանք չի ստացել։ Խմբին նաև չի հաջողվել բազմակի հեռախոսազանգերի միջոցով կապ հաստատել նախարարության հետ։

Հետևողական լինելով անձի դեպքի մշտադիտարկմանը, Խումբը ս․թ․ նոյեմբերի 18-ին կրկին կապ է հաստատել վերջինիս հետ։ Անձը հայտնել է, որ «իրեն օրը մի քանի անգամ սրսկումներ են անում, քաշքշում են, քաշքշելով տանում են սրսկումների»։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Խումբը նախաձեռնել է հերթական հրատապ այցը Հաստատություն։ Այցի ընթացքում պարզվել է, որ անձի նկատմամբ միայն վերջին 5 օրերին 6 անգամ, այդ թվում՝ մեկ օրվա ընթացքում 2 անգամ, դեղորայքային հանդարտեցում է կիրառվել։ Այնինչ, ինչպես նշվեց, նախկինում որևէ միջամտության կարիք չի եղել։ Անձը Խմբին տեղեկացրել է, որ թեև ինքը հանգիստ վիճակում է գտնվել, սակայն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել, բռնել են ձեռքն ու ոտքը և ցավեցրել, իր կամքին հակառակ ներարկում կատարել։ Անձը նաև հայտնել է, որ բուժանձնակազմի որոշ անդամներ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իր հասցեին, պարբերաբար փորձել են հոգեբանորեն ճնշել, հնչեցրել են սեռականության հետ կապված խտրական և վիրավորական արտահայտություններ։

Փաստ է, որ առանց դատարանի որոշման՝ անձը իր կամքին հակառակ գտնվում է հոգեբուժական հաստատությունում արդեն 18 օր, որի ընթացքում նրա նկատմամբ կիրառվում են բժշկական միջամտություններ, որոնց հիմնավորվածությունը նույնպես հասկանալի չէ։

Վերոգրյալով պայմանավորված՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք ՀՀ առողջապահության նախարարության և ՄԻՊ անհապաղ միջամտության անհրաժեշտությունը՝ անձի իրավունքների խախտումը վերականգնելու, Հաստատությունում բուժում և խնամք ստացող անձանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը քննության առնելու հարցով՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա դատական գործընթացը»,- ասված է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունում։