Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիային նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և ուժի կիրառման սպառնալիքները, այդ թվում ուժով «միջանցք բացելու» ապօրինի հայտարարությունները, հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ադրբեջանի վերոնշյալ վարքագծի ու գործողությունների վերաբերյալ պատշաճ ու հասցեական արձագանքի կարևոր դերակատարությունը՝ ադրբեջանական կողմի հետագա սադրանքների զսպման և իրավիճակի լիցքաթափման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: