Գագիկ Ծառուկյանը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՊԵԿ-ի դատարանում բավարարվել է: Արդյունքում Ծառուկյանին պատկանող ընկերությանը չի վճարի ՊԵԿ-ի կողմից արձանագրված 6 միլիարդ դրամի խախտումը:

Նշենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն շահագործում է Աբովյան քաղաքի ճանապարհին գործող «Շանգրի լա» խաղատունը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով Ծառուկյանին պատկանող խաղատունը դադարեցրել էր գործունեությունը և չէր վճարել Հայաստանում խաղատների գործունեության կազմակերպման համար նախատեսված պետական տուրքը: ՊԵԿ-ը «Շանգրի լա»-ին տուգանել էր պետտուրքը չվճարելու համար, իսկ վերջինս էլ վարչական դատարանում բողոքարկել էր պետական գերատեսչության կիրառած սանկցիան:

Հիշեցնենք, որ այս խաղատան գործունեության հետ կապված՝ ԱԱԾ-ն քրգործ է հարուցել 2020 թվականին: ԱԱԾ-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն առանց հատուկ լիցենզիայի ապօրինի խաղատուն է շահագործել «Շանգրի լա»-ի տարածքում, ինչի արդյունքում, ըստ ԱԱԾ-ի, պետությանը պատճառել է մոտ 30 միլիարդ դրամի վնաս։ Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, բայց ԱԱԾ-ն այլ նորություն չի հայտնել:

Նկատենք՝ դատարանը Ծառուկյանի ընկերության հայցը բավարարել է սեպտեմբերի 22-ին: Այս որոշման կայացումից հինգ օր առաջ Գագիկ Ծառուկյանը Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ եթե ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականը պահանջի, ապա ԲՀԿ-ն այդ գործընթացին չի միանա: