Գյումրին նոր փոխքաղաքապետ ունի․ նա Սուրեն Պապիկյանի ազգականն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգային կարևոր հարցերից էր համայնքապետի երկու տեղակալների նշանակումը։ Ինչպես հայտնի է՝ «Բալասանյան դաշինք»-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով, Գյումրու երկու փոխքաղաքապետերը պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ՔՊ-ն առաջադրել էր երկու թեկնածուի, մեկն Արթուր Պապիկյանն է՝ ավագանու անդամ, իսկ մյուսը ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն է:

Արթուր Պապիկյանը պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Արթուր Պապիկյանն ավագանու արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ նշեց, որ մեծ պատիվ  է իր հարազատ քաղաքի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելը:

«Գյումրիում տեղի են ունեցել լրջագույն վերափոխումներ, մասնավորապես Գյումրու ենթակառուցվածքների վերականգման գործում։ Դրա շնորհիվ Գյումրին դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը, որն էլ իր հերթին նպաստել է տնտեսական գործունեության տեսակների կտրուկ աճի։ Սակայն Գյումրու զարգացման պոտենցիալը միայն զբոսաշրջության ոլորտում չի սահմանափակվում, կառավարությունը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա պատրաստակամ է էական ներդրումեր կատարել Գյումրու սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ»,- նշեց Պապիկյանը։

Նա նաև անդրադարձավ Գյումրու «Բարեկամության» այգում, Սլաբոդկա թաղամասում կատարվող ներդրումներին, քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի հսկողության, տրանսպորտի աշխատանքի բարելավման, քաղաքաշինական նորմերի պահպանման, կանաչ տարածքների ավելացման մասին։

Պապիկյանի դիտարկմամբ՝ Գյումրու առաջնային խնդիրը բնակիչների՝ ժամանակավոր կացարաններում դեռ բնակվելն է, տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող երկրորդական փողոցները։ Նա վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի արդյունքում ու առաջնահերթությունների ճիշտ թիրախավորման դեպքում կունենան բնակիչներ կյանքի որակի բարելավում։

Մանրամասները՝ տեսանյութում: