Արդարադատության նախարարությունը մտադիր է վերացնել միջգերատեսչական հակասությունների՝ ՄԻՊ-ի մասին օրենքով ստեղծված հնարավորությունը

Լուրեր

14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
Բոլորը

ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախագիծ, որի նպատակն է միջգերատեսչական հակամարտություններ թույլ չտալը։ Այն հանգամանքը, որ Հայաստանում միջգերատեսչական հակասությունների հնարավորություն է ստեղծվել, ինքնին զարմանալի է, բայց՝ փաստ։ Նման հնարավորություն ստեղծել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, որում էլ փոփոխություններ է առաջարկում ՀՀ արդարադատության նախարարությունը։ Նշված օրենքի 20-րդ՝ «Բողոքը քննարկման ընդունելը» հոդվածի 2-րդ մասը սահմանում է․ «2. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է»:

Վերը նշված դրույթի պահանջն ինքնին շատ կարևոր է, քանի որ իսկապես անիմաստ է բողոքի ուսումնասիրությունը հանձնարարել այն կառույցին կամ անձին, որի դեմ այն ներկայացվել է։ Նախկինում հենց այդպես էլ արվում էր, ոստիկանության աշխատակիցների դեմ բողոքները ուսումնասիրում էր հենց ոստիկանությունը, նախարարությունների դեմ բողոքները՝ նույն այդ գերատեսչությունները և այսպես շարունակ։ Նոր կարգավորումը նոր-նոր պետք է սկսեր գործել։ Բայց ակնհայտ է, որ եթե գերատեսչություններն իրավունք չունենան իրենց դեմ ներկայացված բողոքներն ուսումնասիրել և այդ գործը վստահվի մեկ այլ կառույցի, ապա միջգերատեսչական հակասությունները կդառնան անխուսափելի։ Արդյունքում, Հայաստանի հանրությունը պարբերաբար հնարավորություն կունենա տեսնել պետական կառավարման համակարգի կեղտոտ սպիտակեղենը։

Իհարկե, ժողովրդավարության տեսանկյունից հենց այդպես էլ պետք է լինի։ Նման գործիքների միջոցով է միայն հնարավոր պետական կառավարման համակարգում ապահովել փոխզսպումներ։ Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի գլխին կանգնած անձինք փոխզսպման կարիք չունեն, նրանք ցանկանում են բրգաձև կառավարել․ մեկ կետից վերահսկել բոլորին։

Ի դեպ, մինչ վերջերս, Հայաստանի պետական կառավարման բուրգի ամենավերևում կանգնած էր հանրապետության նախագահը, իսկ վերափոխվող համակարգով այդ դերը կվերապահվի վարչապետին։ Ինչևէ, ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը։

Այսինքն, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես նախկինում էր։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, թե օրինագծի հեղինակները ինչպես են հիմնավորում իրենց առաջարկը։ Օրինագծին կցված հիմնավորումներում բառացի նշված է․ «Սահմանդրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չպետք է կատարի պետական կամ տեղական ինքնակառավարման այն մարմինը կամ այդ մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը, որի որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է: Գործնականում թյուրընկալում է առաջանում նշված դրույթի կիրառման հետ կապված: Մասնավորապես, դրա տառացի մեկնաբանությունից ստացվում է, որ Պաշտպանը Սահմանադրական օրենքի ուժով պարզաբանումներ պահանջելու իր լիազորությունը չի կարող հասցեագրել այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, ում գործողությունների դեմ ներկայացվել է բողոքը: Մինչդեռ, բարձրացված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ պետք է տրամադրի հենց այն մարմինը, որի գործողություններով ենթադրաբար խախտվել են անձի իրավունքները: Այսպիսի կարգավորման տրամաբանությունն այն է, որ պետական մարմինը հնարավորություն ունենա ներկայացնելու իր դիրքորոշումը: Ուստի, անհրաժեշտ է Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել»:

Այլ կերպ ասած, ըստ նախագծի հեղինակների, Հայաստանի չինովնիկները պարզաբանում պահանջելը և բողոքն ուսումնասիրելը չեն տարբերում ու, որպեսզի նրանց փխրուն գիտակցությունը նման բարդ հարցերի չբախվի, առաջարկում են այդ կետը հանել։ Իսկ ով է խանգարում հենց նույն Արդարադատության նախարարությանը, որպեսզի պետական կառավարման մարմինների համար սահմանի և սովորեցնի, թե ինչ ասել է «պարզաբանում» և «բողոքի ուսումնասիրություն»։

Կասկածից վեր է, որ այս օրինագիծը նույնությամբ կհաստատվի ՀՀ կառավարության կողմից ու կներկայացվի խորհրդրան, վերջինս էլ դրան օրենքի ուժ կտա։ Ի վերջո, ողջ իշխանական համակարգի շահերից է բխում՝ միջգերատեսչական հակասություններ թույլ չտալն ու բոլոր հարցերը ներքին կարգով՝ փակ դռների ետևում լուծելու պրակտիկան շարունակելը։

Հ․Գ․ Նշված նախագծով մի շարք այլ փոփոխություններ էլ են առաջարկված, որոնց մի մասը հիմնականում տեխնիկական բնույթ են կրում ու միտված են ՄԻՊ մասին օրենքում ի հայտ եկած թերությունները շտկելուն, իսկ մյուս մասով էլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն են հստակեցվում։

Վահագն Հովակիմյան