Համատարած անտեղյակություն ՔՊ-ում. ՌԴ-ին և ՄԱԿ-ին պաշտոնապես դիմելը` օդից կախված․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանի արևելյան սահմանագոտում ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցնելու մասին երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը փխրուն է, մարտական գործողությունները յուրաքանչյուր պահի կարող են վերսկսկվել։ Այս մասին խորհրդարանում պատասխանելով Factor TV-ի հարցին՝ ասաց Սյունիքից ընտրված իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Հայաստանը ռազմավարական թիվ մեկ դաշնակից համարվող Ռուսաստանից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում՝ ադրբեջանական հարձակումները զսպելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Այս մասին նախ՝ Երևանում, ապա Մոսկվայում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Պաշտոնական Երևանի դիրքորոշումը հետևյալն է․ եթե ՌԴ միջամտության արդյունքում խնդիրը չկարգավորվեի, ՀՀ-ն կդիմի այլ կառույցների:

Ուշագրավ է, որ Հանրայինի եթերում Արմեն Գրիգորյանի՝ ՌԴ-ին գրավոր և բանավոր դիմելու մասին հայտարարությունից մեկ օր անց դեռևս չկա որևէ հաստատում առ այն, որ Հայաստանը գրավոր դիմել է ՌԴ-ին։ Իշխանական պատգամավորները, ըստ ամենայնի, չունենալով որևէ տեղեկություն, ամբողջ օրվա ընթացքում խուսափում էին պատասխանել այս մասին մեր հարցին։ ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնպես համառորեն լռում է:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, արցախյան երկու պատերազմների մասնակից Հակոբ Ասլսանյանն էլ հրաժարվեց պատասխանել այս հարցին․ նա այդ պահին կարևոր էր համարում իր հեռախոսում Արմավիրի մարզպետի համարը գրանցելը:

Իշխող խմբակցությունում հրաժարվում էին հստակեցնել նաև, թե պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները քննելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռազմագերիներին վերադարձնելու համար:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ տեսակետը, որին պատգամավորն ավելացնելու բան չունի, սահմանափակվում է կառույցի մեկնաբանությամբ, որտեղ վերջինը նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին:

Ընդգծենք, որ ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարին տեղեկացնելը կամ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը որևէ կերպ չի կարող համարվել որպես ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված դիմում։

Նախկինում լրագրող աշխատած և ժողովրդավարական արժեքների համար պայքարած Լենա Նազարյանն էլ ակնարկեց, որ այդ թեմաների մասին խոսելու իրավունք ունի միայն Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում որևէ կերպ չանդրադարձավ միջազգային գործընկերներին գրավոր դիմելու թեմային: Միայն անկեղծացավ և ասաց, որ միջազգային հանրությունը նստած չի սպասում, որ Երևանից խնդիրներ բարձրաձայնեն, իրենք էլ՝ լուծեն:

Իսկ ահա կառավարության մեկ այլ անդամ, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խիստ վրդովվեց, երբ անվտանգային խնդիրներին առնչվող հարցերով խանգարեցինք իր անդորրը:

Պարզվեց՝ ՌԴ-ին կամ ՄԱԿ-ին գրավոր ընթացակարգերով դիմելու հետ կապված իշխանավորների շրջանում համատարած անտեղյակություն է:

Մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ երեկ համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ՀՀ վարչապետին՝ դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Հայտարարությանը միացած Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է՝ Երևանը ՄԱԿ-ին դիմելու հարցում կաշկանդված է:

Իսկ ինչո՞ւ Երևանը գրավոր ընթացակարգով չի դիմում Մոսկվային: Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այն աջակցությունը, որը Հայաստանն ակնկալում է ՌԴ-ից, հնարավոր չէ ստանալ, քանի որ ՌԴ-ի ռազմական միջամտությունը ենթադրում է նաև Թուրքիայի ռազմական միջամտություն, ինչը կհանգնեցնի ռուս-թուրքական պատերազմի, իսկ ՌԴ-ն դրան պատրաստ չէ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ի վեր ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերն օկուպացրել են Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք։ Վերջին սահմանային լարվածության արդյունքում հայկական կողմը տվել է մեկ հաստատված զոհ, 13 զինծառայող գերեվարվել է, իսկ մինչ այս պահը հայտարարվել է 4 վիրավորի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան