Հայաստան կժամանեն ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները
Քաղաքականություն
17.11.2021 | 19:19Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: