Զախարովան՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի գործողություններին աջակցություն ցուցաբերելու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մենք կատարում ենք տարածաշրջանում միջնորդի մեր դերը, որի նպատակն է խաղաղարար գործունեությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կատարում ենք տարածաշրջանում միջնորդի մեր դերը, որի նպատակն է խաղաղարար գործունեությունը։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը, նրանց նպատակներն ինչ-որ տեղ հակասում են մեր պատկերացումներին, ինչ-որ տեղ՝ համընկնում։ Այս դեպքում մենք գիտենք՝ ինչ էր պետք արտահերթ անել, որպեսզի իրավիճակը չխորանար, որպեսզի իրավիճակը վերադառնար խաղաղ հուն։ Մենք կենտրոնացած ենք դրա վրա։ Երևի վերլուծություն կարվի, սակայն դա երկրորդական է, առաջնայինը իրավիճակի հանդարտեցման կոնկրետ քայլերն են, ինչով էլ զբաղված են մեր պրոֆիլային գորատեսչություններն ու, նախ և առաջ, մեր նախագահը»,- հայտարարել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերում Թուրքիայի կողմից Ադրբեջանի գործողությունների լիակատար աջակցությանը, մասնավորապես՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում։

Մեկնաբանելով Արցախում շինաշխատանքներ կատարող հայ երիտասարդի սպանության ու ևս 3 քաղաքացու վիրավորման դեպքը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է․ «Մենք գնահատականներ տալիս ենք։ Հասկացե՛ք, ոչ բոլոր գնահատականներն են հրապարակային տրվում, շատ բաներ ասվում է անմիջապես կողմերին՝ ելնելով այն բանից, որ այս կամ այն դեպքում դա ավելի արդյունավետ կլինի»։

Տաթև Ֆռանգյան