Վարչապետը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված համագործակցության հեռանկարները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
Բոլորը

Վարչապետը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված համագործակցության հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։

Վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով ավելանա: Այդ նպատակով գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները, իր գործիքակազմի շրջանակում նպաստել այս բնագավառի շարունակական առաջընթացին:

Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափերի զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը և ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը և անդրադարձել համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է այս ոլորտի հետ սերտ համագործակցությամբ և առաջարկել պատասխանատու գերատեսչությունների հետ շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ: