ՀՀԿ-ն ակնարկում է, որ Էդմոն Մարուքյանի հոդվածն իր սրտով է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի` այսօր հրապարակած հոդվածը, որտեղ պարզաբանվում է, թե ինչու կուսակցությունը չի կարող միանալ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու Նիկոլ Փաշինյանի պայքարին, Էդուարդ Շարմազանովի համար անակնկալ չէր։

«Ինչքանով որ ես գիտեմ, «Լուսավոր Հայաստանը» երբեք չի խոսել անձերի դեմ պայքարից կամ փողոցներում ապրիլի 2-ի ընտրությունները բողոքարկելու պահով»,- ասում է ՀՀԿ խոսնակը։

Խորհրդարանի փոխնախագահին զարմացնում է, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու մասին խոսող Նիկոլ Փաշինյանն է իր սկզբունքներից նահանջել և ընտրել փողոցային պայքարի ճանապարհը։ «Առնվազն էսօր ինչ որ կատարվում է քայլերթի միջոցով, կարող է մեկին դուր գա, մեկին դուր չգա, բայց ինստիտուցիոնալ պայքար չէ»,- նկատում է նա։

Պարոն Շարմազանովը չի գովերգի Էդմոն Մարուքյանին, որպեսզի ոչ ոք չմտածի, թե իշխանությունն է ընդդիմադիր պատգամավորին պատվիրել գրել այն։ «Մարուքյանի հոդվածն ուղղված չի եղել իշխանությանը,-վճռում է ՀՀԿ-ական պատգամավորը,- Մարուքյանի հոդվածն ուղղված է հասարակությանը և իր ընտրողներին»:

Պարոն Մարուքյանն իր հոդվածում նշել է, որ սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում էր, որ ընդդիմությանը կտրվեն մի շարք լիազորություններ, մինչդեռ «Ելքը» ոչ մի լիազորություն չունի։ Էդուարդ Շարմազանովն իրավաբան պատգամավորին հիշեցնում է, որ ընդդիմությունը միայն «Ելք» դաշինքը չէ։ ՀՀԿ խոսնակը հեգնում է «Ելքին»․ «Հանրապետականի մեղավորությունը չէ, որ եվրոինտեգրման, տարածքային կառավարման, կրթության և գիտության հանձնաժողովների նախագահները «Ելքից» չեն, այլ «Ծառուկյան» խմբակցությունից են։ Ընդդիմությանն է տրված, ընդդիմությունը թող կոնսենսուսի գա, չեմ կարծում, որ իշխանությունն իր քաղաքական օրակարգը թողած ընդդիմության մեջ միջնորդի դեր կատարի»։

Հանրապետականի խոսնակը համաձայն չէ Փաշինյանի հետ, որ Սերժ Սարգսյանը մոլորեցրել է ընտրողներին՝ ասելով, որ չի հավակնում դառնալ վարչապետ և այդ արտահայտության շնորհիվ հաղթել է սահմանադրական հանրաքվեն և խորհրդարանի ընտրությունները: «Մենք երբեք չենք հավակնել, որ սահմանադրական բարեփոխումները կամ որևէ նախաձեռնություն ունենա 90 տոկոսանոց արդյունքներ»,-արձանագրում է ԱԺ փոխնախագահը։ Ըստ նրա, ոչ մեկի համար էլ ընտրությունների ժամանակ գաղտնիք չէր, որ Հանրապետականի առաջնորդը Սերժ Սարգսյանն է, հետևաբար ոչ մեկն իրեն խաբված չի զգա, եթե վարչապետ լինի նա․ «Ձայն են տվել Հանրապետականին, ի՞նչ եք ուզում»։

Պարոն Շարմազանովը վստահեցնում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով, Սերժ Սարգսյանը ստորադասելու է իր անձնական հավակնությունները։ Անհրաժեշտությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանը կարող է վերանայել վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին իր կարծիքը։ «Սերժ Սարգսյանը հավակնություններ չունի»,- պնդում է Էդուարդ Շարմազանովը։

Խորհրդարանի փոխնախագահը նաև չի ասի, թե Սերժ Սարգսյանը երրորդ անգամ է պատրաստվում դառնալ պետության առաջին դեմք։ Իշխանությունն, ըստ պատգամավորի, վարչապետինը չէ, այլ՝ կուսակցությանը: «Նախագահականի նման չի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ա, Ռոբերտ Քոչարյանն ա, Սերժ Սարգսյանն ա։ Նույն կառավարության, նույն վարչապետի գործունեության քաղաքական պատասխանատուն մենք բոլորս ենք և մենք բոլորս ենք պատասխան տալու 2022-ին»,- վստահեցնում է ՀՀԿ խոսնակը։

Մհեր Արշակյան