Պարզվել է Սյունիքում տեղի ունեցած դանակահարության դրդապատճառը. կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սյունիքի մարզում 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը. կասկածյալը ձերբակալվել է:

2018թ. ապրիլի 1-ին «Գորիսի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած, թափանցող վերք, տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել է Սյունիքի մի բնակիչ՝ ծնված 1973թ., ով վիրահատության ընթացքում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ., շարժառիթը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 20:30-21։00-ի սահմաններում, տուժողը և 1979թ. Սյունիքի մարզի բնակիչը հանդիպել են Որոտան գյուղի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում՝ նույն օրն ավելի վաղ տեղի ունեցած վիճաբանությունը պարզաբանելու նպատակով: Վիճաբանություն վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 45-ամյա տղամարդուն դանակի գործադրմամբ պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Սյունիքի մարզի 1979թ. ծնված բնակիչը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, հարցաքննվել միջադեպին ներկա մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: