Նոր պատերազմն ամբողջ ՀՀ-ով ու ողջ զինանոցով պիտի լինի․ Արամ Սարգսյան

Լուրեր

11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սիրելի՛ աբովյանցիներ, մենք կարող ենք բազմաթիվ փորձություններ հաղթահարել, բազմաթիվ խնդիրներ լուծել, կարող ենք, եթե ինքներս հավատանք մեր ուժերին»,- այս մասին այսօր հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ։

Սարգսյանը հայտարարել է, որ պարզապես պետք է հավատալ սեփական ուժերին․

«Ի՞նչ է պետք անել դրա համար․ նախ, պիտի ներդաշնակենք մեր արտաքին քաղաքականությունը, ներգրավենք աշխարհաքաղաքական այլ խաղացողների, որովհետև ռուսական զինվորը ոչ թե Արցախը պաշտպանելու համար է, այլ ռուս-թուրքական պայմանավորվածության շրջանակներում իր՝ Կովկասում լինելու խնդիրն ապահովելու համար»,- ասել է Սարգսյանը։

Возможно, это изображение (2 человека, люди стоят, на открытом воздухе и толпа)

Նա նշել է, որ այդ խաղացողները պետք է լինեն Արցախի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված պետությունները, մասնավորապես՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։

«Մենք պիտի սպառազինենք մեր բանակը նոր տեխնոլոգիական զենքերով, ունենք դրա պոտենցիալն ու հնարավորությունները, կարող ենք հզոր ու ամուր բանակ ունենալ, պիտի պատրաստվենք ու պատրաստ լինենք պատերազմի։ Եթե նոր պատերազմ լինի՝ պիտի լինի ամբողջ Հայաստանով և ողջ զինանոցով․ միայն սա է, որ կկանգնեցնի Ադրբեջանի՝ ամեն ինչ մեզանից խլելու անասնական մոլուցքը»,- ընդգծել է Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահը քաղաքացիներին հորդորել է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

Արփի Հակոբյան