Աշխարհի մտավորականների արձագանքը ուսանողների ձերբակալմանը Թուրքիայում

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Աշխարհի 37 երկրի 1250 մտավորականներ արշավ են սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայի Բողազիչի (Բոսֆոր) համալսարանի ուսանողների, ովքեր ձերբակալվել էին Աֆրինում Թուրքիայի գործողությունների դեմ բողոքելու համար. տեղեկացնում է ermenihaber-ը:

Արշավի մասնակիցներից են աշխարհահռչակ լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), կին փիլիսոփա Ջուդիթ Բոաթլերը, հասարակական գործիչ Դեյվիդ Գրեբերը, կենսաբան, նոբելյան մրցանակի դափնեկիր Էրիկ Վիշաուսը և ուրիշներ։

Վերջիններս նամակ են հղել Նյու Յորքում և Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի հյուպատոսարաններին, ՄԱԿ-ին, Եվրամիության պաշտոնյաններին,  ինչպես նաև Բողազիչի համալսարանի ռեկտորին, որտեղ կոչ է արվել ազատ արձակել ուսանողներին։

Նամակում մտավորականները խոսք են տվել, որ իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակներով, այդ թվում  սեփական հնարավորություններով, աջակցելու են ուսանողներին։

Ավելի վաղ բրիտանական «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրատապ արշավ էր սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված ուսանողների։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) էին բաժանել՝ ի պատիվ Աֆրինում թուրքական ուժերի հաղթանակի։ Այդ երևույթից վրդովված մեկ այլ խումբ ուսանողներ բողոքել էին նման քայլի դեմ՝ հայտարարելով, որ բռնազավթման և կոտորածի պատվին լոխում բաժանել չի կարելի։

Միջադեպից օրեր անց ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ ուսանողները ահաբեկիչներ են և նրանք կհեռացվեն համալսարնից։ Մարտի 22-23-ին Աֆրինի գործողությունների դեմ բողոքած ուսանողները ձերբակալվել էին։