Էլ ի՞նչ պիտի անեն, որ ՀԱՊԿ-ից դուրս գանք. Երևանի լռությունը և «ոխերիմ դաշնակիցների» շնորհավորանքը Բաքվին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող պետություններն արդեն պաշտոնապես են շնորհավորում Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը նոյեմբերի 8-ին շնորհավոորական ուղերձներ են հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանը նոյեմբերի 8-ը հռչակել է, այսպես կոչված, «Հաղթանակի օր», որի առթիվ երկրում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել։

Շնորհավորանքերի այս շքերթին պաշտոնական Երևանը ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի չի արձագանքել: 1996-99 թվականներին ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այստեղ մատնանշում է Հայաստանի իշխանության անգործությունը:

Հատկանշական է, որ, այսպես կոչված, դաշնակցային պետություններն Ադրբեջանին շնորհավորում են տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, և սա այն պարագայում, երբ Ադրբեջանն օկուպացրել է նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ գտնվող Շուշին և Հադրութը:

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ դաշնակցային վերաբերմունքն առավել տարակուսելի է դառնում այս տարի Երևանի կողմից կազմակերպության նախագահությունը ստանձնելու ֆոնին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը, որը, պարզվում է, տեղյակ չէ դաշնակից համարվող պետությունների ղեկավարների շնորհավորանքից, հորդորում է դա չընկալել որպես ՀԱՊԿ տեսակետ։

Անդրանիկ Քոչարյանը ՀԱՊԿ-ի հայտարարությունները հավասարակշռված է որակում, իսկ այն, որ կազմակերպության անդամ պետությունները Հայաստանի ծանր պարտության օրը շնորհավորում են թշնամական պետությանը հաղթանակի օրվա առթիվ, խնդրահարույց չի համարում։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Երևանում պետք է հասկանան, որ ՀԱՊԿ-ն այսօր մեր անվտանգային համակարգի երաշխավոր կազմակերպությունը չէ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ն այդպես էլ որևէ անգամ չդատապարտեց Ադրբեջանին՝ արգելված զինատեսակների կիրառման կամ քաղաքացիական անձանց ու օբյեկտները թիրախավորելու համար։

Քաղաքագետ Գագիկ Հարությունյանն ասում է՝ ՀԱՊԿ-ում ճգնաժամ կա, ինչին զուգահեռ՝ Թուրքիան փորձում է կազմակերպության որոշ անդամների իր շահերին ծառայեցնել:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ Հայաստանն իշխանափոխությունից հետո չկարողացավ օգտագործել ՀԱՊԿ-ի պոտենցիալը, իսկ 2018-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին քրգործերում ներգրավելով և կալանավորելով՝ կազմակերպությանն անուղղակի ներգրավեց սկանդալներում, ինչն անդամ պետությունների համար ընդունելի չէր: Եվ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, ըստ քաղաքագետի, նաև դրա արդյունքն է:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն անընդունելի է համարում Հայաստանի դաշնակից համարվող պետությունների նմանօրինակ վերաբերմունքը:

Խուրշուդյանի խոսքով՝ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետությունների այս շնորհավորանքները նաև այն բացթողման արդյունք են, որ Երևանը մշտապես աչք է փակել այս կառույցների անգործության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան