Սյունիքի մի բնակավայրից մյուսը` Ադրբեջանի մաքսակետին վճարելով. Փաշինյանը կոչ է անում սառնասիրտ լինել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:07
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար
29.06.2026 | 13:59
Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:54
Հրդեհ Կապուտանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Բոլորը

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կմ-անոց վիճահարույց հատվածը, ըստ էության, ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին: Նոյեմբերի 11-ին ադրբեջանական կողմը մաքսակետեր է դրել ճանապարհի, Փաշինյանի ներկայացմամբ՝ Էյվազլիի հատվածում, և հիմա ՀՀ քաղաքացիներն անցնելու կամ բեռներ փոխադրելու համար պետք է մաքսատուրք վճարեն:

Ուշագրավ է, որ այս կարևորագույն փոփոխության մասին հանրությունը տեղեկացավ հանկարծակի: Երեկ ուշ երեկոյան Հանրայինի եթերում այդ մասին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ընդ որում, Հանրայինի «Լուրերի» թողարկումը սկսվեց ամենևին էլ ոչ այս տեղեկատվությամբ, այլ, ըստ ամենայնի, ավելի կարևոր դիտված լուրով այն մասին, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր դիվանագիտական առաքելությունն ավարտել է և հեռանում է։ Ինչևէ։

Այսօր արդեն Կառավարության նիստում հարցին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա ՀՀ քաղաքացիներին հորդորեց օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որն ամբողջությամբ շահագործման է հանձնվել ադրբեջանական մաքսակետերի տեղակայման մասին հայտնի դառնալուց կարճ ժամանակ առաջ: Ընդ որում, Փաշինյանը շեշտեց, որ ադրբեջանական մաքսակետը հայկական տարրածքում չէ․ «Շահարկումներից խուսափելու համար պետք է նշեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում, խոսքն էյվազլիի հատվածի մասին է»:

Հայաստանի քաղաքացիների և հայկական բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու այլընտրանքը, ըստ Փաշինյանի, լինելու էր միջանցքը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ այսօր տեղեկացրեց, որ, ցանկության դեպքում, ՀՀ քաղաքացիները կարող են երթևեկել Գորիս-Կապան ճանապարհով՝ Ադրբեջանի սահմանած մաքսատուրքերը վճարելու դեպքում: Գրիգորյանն այսօր էլ կրկնեց՝ Հայաստանն էլ իր հերթին է նշյալ հատվածում մաքսակետեր դնելու, որպեսզի, եթե հանկարծ Ադրբեջանի քաղաքացիները որոշեն սահմանը հատել, իրենք էլ գումար վճարեն: Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի քաղաքացին ցանկանա ՀՀ սահմանը հատել, երբ, ի տարբերություն հայկական կողմի, վիճահարույց ճանապարհներով անցնող բնակավայրեր չունի: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեր այս հարցին ուղիղ պատասխան չտվեց:

Եվ մինչ «դուխով» կարգախոսի սիրահար վարչապետը Կառավարության նիստում փորձում էր ադրբեջանական մաքսակետով անցնելուն պարտադրված ՀՀ քաղաքացիներին «դուխ տալ», ընդդիմությունը կատարվողի դեմ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության դիմաց։ Ակցիան անցավ բախումներով ու քաշքշուկով, բերման ենթարկվեց շուրջ երեք տասնյակ քաղաքացի: Կառավարությունից ընդդիմադիրներին այդպես էլ որևէ մեկը չմոտեցավ:

Ընդդիմադիրներն ահազանգում են, որ վտանգված է Կապան-Ճակատեն ավտոճանապարհը, իսկ մի քանի գյուղեր զրկվում են ճանապարհներից:

Իշխանության ներկայացուցիչները չեն հերքում, որ Սյունիքի որոշ գյուղեր ճանապարհների խնդրի առաջ են կանգնում, բայց ճանապարհների ասֆալտապատմամբ հպարտացող Փաշինյանի թիմն այս պահին առաջարկում է գրունտային ճանապարհով բավարարվել:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ադրբեջանական անցակետերի տեղադրումը Հայաստանի իշխանությունների հերթական զիջումն է համարում: Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ձախողել են հնարավոր բանակցությունները, ինչի հետևանքով չի հաջողվել կանխել մաքսակետերի տեղադրումը:

Հայաստանն այժմ դժվար իրավիճակում է: Անհայտ է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև պետության անվտանգությանն առնչվող խնդիրների լուծումը: Իսկ մինչ պատկան մարմիններն ու առանցքային պաշտոնյաները կորոշակիացնեն հրատապ խնդիրների լուծման տարբերակները, մնում է հետևել ԱԽ քարտուղարի օրինակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան