Կմաքրվի Սևանի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա անտառաշերտը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը
Նոյեմբերի 15-ից կմեկնարկի  Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցիս շրջանակում եղել եմ նաև ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, որտեղ նոյեմբերի 15-ից վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով։

Տեղում ծանոթացել եմ ձեռք բերված նոր տեխնիկային և այն տարածքներին, որտեղ մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն։

Հիշեցնեմ, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ, շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցով։

2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում:

2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ «Սևան» ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում»,-գրել է նախարարը: